News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Վրեժ Սարուխանյանի «Էրգրականչ» գիրքը այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանձնվեց ընթերցողի դատին:

«Գրքում ամբողջը իրական պատմություններ են, Եղեռնի ծանր պատկերներ, որոնք ես տեղավորել եմ իրապատում ժանրի մեջ: Դա ամբողջապես եւ փաստագրություն է՝ լրիվ իրական կերպարներով, եւ գեղարվեստական գրականություն, եւ այդ ամբողջը բերել, սինթեզել եմ, դարձնելով դասագրքի պես մի բան, որ եթե ուզենանք 1915թ. այդ ծանր ողբերգության մասին իրական փաստեր իմանալ կարող ենք կարդալ այս գիրքը եւ հասկանալ»,- NEWS.am-ին ասաց գրքի հեղինակ Վրեժ Սարուխանյանը:

Վրեժ Սարուխանյանի գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որը նաեւ վերջինիս աշակերտն է եղել:

«40 տարի առաջ, 1974թ. սեպտեմբեր ամսին Ներքին Սասնաշենի 9-րդ դասարան մտավ Հայոց լեզվի եւ գրականության նոր ուսուցիչը, դա Վրեժ Սարուխանյանն էր»,- ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ կարդալով իր ուսուցչի գրքում արված մակագրությունը:

Նշենք, որ «Էրգրականչ» գրքի շնորհանդեսին ներկա էին մշակույթի գործիչներ, գրողներ եւ ազատամարտիկներ: Վրեժ Սարուխանյանը Երկրապահ կամավորական միության կողմից պարգեւատրվեց «ԵԿՄ 20-ամյակ» մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ