Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 34-ամյա Զազա Շ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Դոնեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: