News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախյան ազատամարտում մենք հաղթել ենք պատերազմում, սակայն տանուլ ենք տվել խաղաղության հարցում: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կուսակցության 6-րդ արտահերթ համագումարին: «Մենք պետք է կարողանանք կանխել պատերազմը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել դրան: Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը, իր սահմանադրական սահմաններով: Պետք է պահանջենք Ադրբեջանից, որ վերջ տա հայկական հողերի օկուպացիային, ինչպես նաեւ պատասխան տա Ջուղայում հայ մշակութային կոթողների ոչնչացման համար»,- հայտարարել է Հովհաննիսյանն ու հավելել, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ «Արցախն ու Ադրբեջանը լինեն միջազգային ճանաչված երկու պետություն, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի վրա»: «Միայն այդ դեպքում մենք կհասնենք տարածաշրջանային խաղաղության եւ կայունության»,- նշել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, թե այդ հարաբերությունները առնացքային են, սակայն դրանք պետք է հիմնված լինեն ճշմարտության վրա: «Այլապես ամեն ինչ արկածախնդրություն է, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած գործընթացը, որը տեղիք է տալիս թուրք-ադրբեջանական ագրեսիային եւ օկուպացիոն քաղաքականությանը, որի նպատակն է տիրանալ  նաեւ Լեռնային Ղարաբաղին»,- ասել է Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ այս գործընթացում «Թուրքիան փորձում էր մեզ պարտադրել իր նախապայմանները»:  «Այսօր քարտեզի վրա է դրված Հայաստանի արժանապատվության եւ տարածքային ամբողջականության խնդիրը, եւ պետք է թույլ չտանք, որ որեւէ մեկը մեզ կարողանա նախապայմաններ պարտադրել, անկախ նրանից, թե ինչ գլխարկ է կրում»,- նշել է «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ ջավախահայության խնդիրներին: «Ջավախքը պետք է գտնի իր ազգային ինքնության բանաձեւը: Այդ բանաձեւը պետք է հիմնված Ջավախքի ժողովրդի ինքնավարության սկզբունքի վրա, եւ դա պետք է ճանաչեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը»,- ասել նա եւ հավելել, որ պետք է ազատ արձակվեն ջավախահայ գործիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ