News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գոյություն չունեն որոշակի ժամկետներ, թե երբ Հայաստանն ու Թուրքիան կբացեն իրենց սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, սակայն երկու հանրությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն: Նման եզրակացության են հանգել Ստամբուլում կայացած հայ-թուրքական հարաբերություններին նվիրված «կլորի սեղանի» մասնակիցները:

Խոսելով տվյալ հարցի վերաբերյալ Թուրքիայի արտաքին քաղաքական մոտեցումների մասին՝ Սաբանջը համալսարանին կից քաղաքական հետազոտությունների Ստամբուլի կենտրոնի փորձագետ Ջուստ Լագենդիկը հայտարարել է, թե Թուրքիան չէր կարող արդյունքների հասնել՝ չնայած իր բարի մտադրություններին: «Թուրքիայի կառավարությունը լավ մտադրություններ ուներ, բայց որոշումները չէին կարող իրականացվել»,- ասել է նա:

«Արձանագրությունների ստորագրումը նշանակություն ուներ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի համար: Սակայն ստորագրումից մեկ շաբաթ անց վարչապետ Էրդողանը կարգավորումը կապեց ղարաբաղյան հարցի հետ, այսինքն վերադարձավ թուրքական հին արտաքին քաղաքականությանը»,- հավելել է Լագենդիկը:

Թուրք փորձագետը, ինչպես եւ Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը համակարծիք էին, որ չի կարելի հրաժարվել արձանագրություններից, քանի որ դրանք որոշակի առաջընթաց են՝ ձեռք բերված պաշտոնական երկխոսության արդյունքում:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր հերթին նշել է, որ եթե Թուրքիան եւ Հայաստանը ստորագրեն նոր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման պարզ արձանագրություն, այն ավելի հաջողված կլինի:

«Today’s Zaman»-ի հետ զրույցում Մանուկյանը հայտնել է, որ արձանագրություններում միայն 2 դրույթ պետք է արտացոլվի, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում: Մյուս հարցերը, նրա կարծիքով, կարելի է լուծել ավելի ուշ, հնարավոր է, այլ համաձայնագրերի միջոցով:

Միեւնույն ժամանակ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատել է, թե Միացյալ Նահանգները չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում հայ-թուրքական հարաբերություններին եւ բաց է թողել մի շարք կարեւոր իրադարձություններ հայ-ադրբեջանական ճակատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ