«Այաքսի» հարձակվող եւ Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Մանուչարյանը մոտ ապագայում հնարավոր է վերադառնա «Փյունիկ»:
Նրա պայմանագիրը Ամստերդամի ակումբներից մեկի հետ ավարտվում է 2011 թվականին։
Քրոնիկ դարձած վնասվածքների պատճառով 23-ամյա խաղացողը ժամանակի մեծ մասը անցկացրել է «Այաքսի» երիտասարդական թիմում, իսկ վերջին ժամանակներս, ըստ «Սպորտ Էքսպրեսի», վարձակալությամբ հանդես էր գալիս «Ապելդորնի» կազմում։