News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայտնի իսրայելցի հայամետ ակտիվիստ Յարոն Վեյսը Հայաստանն ու Արցախը համարում է երկրային դրախտ եւ կարծում է, որ իր երկիրը չպետք է զենք առաքի Ադրբեջանին, որը բացահայտ սպառնում է իր հարեւան երկրին: Յարոն վեյսը պնդում է, որ ոչ մի արդարացում չկա, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել հայքոց ցեղասպանությունը:

Այս ամենի մասին՝ Իսրայելում «Նոյյան տապան» հայկական մշակույթի հայկական կենտրոնի մամուլի ատաշե Մենդել Կորսունսկիին տված հարցազրույցում, որը NEWS.am-ը ներկայացնում է ամբողջությամբ:

Յարոն, նախեւառաջ պատմեք մի փոքր Ձեր մասին:

Ես ապրում եմ Իսրայելի հյուսիսում գտնվող ոչ մեծ քաղաքում, ամուսանցած եմ, ունեմ 4 երեխա: Տուրիստական սեզոնին աշխատում եմ Հայաստանի ու Վրաստանի տարածքում: Իսկ ընդհանրապես աշխատում եմ մեծ հեռուստահաղորդակցական ընկերությունում: Ազատ ժամանակ ես խորհուրդներ եմ տալիս զբոսաշրջիկներին, որոնք պլանավորում են այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ աջակցում եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որոշման կայացմանը եւ Ադրբեջանին զենքի վաճառքի կանխմանը:

Դուք շատ եք ճանապարհորդում Հայաստան եւ Արցախ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն այդ երկու պետություններից:

Ինձ համար Հայաստանն ու Արցախը երկրային դրախտ են: Հայկական հյուրընկալությունը աշխարհում լավագույններից մեկն է: Հայաստանի բնապատկերները հիասքանչ են, հարուստ մշակույթ եւ զարմանալի պատմություն: Այդ ամենը Հայաստանը դարձնում են աշխարհում ամենագրավիչ երկրներից մեկը՝ զբոսաշրջության հսկայական ներուժով:

Ե՞րբ եւ ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել հայոց ցեղասպանությամբ:

Իմ Հայաստան այցելությունից եւ այդ թեմայով բազմաթիվ գիտական աշխատություններ ու գրքեր ընթերցելուց հետո ինձ համար ամոթ էր, որ իմ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստ ապրած հրեաները պետք է ճանաչեն հանցագործությունը, որն իրականացվել է այլ ազգերի նկատմամբ: Չկա որեւէ արդարացում, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրա համար ես ուզում եմ փոխել այդ իրավիճակը:

Վերջերս Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հրաժարվեց ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանձնագիրը, թեեւ նա մինչ այդ միշտ պաշտպանել էր այդ գաղափարը: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքն այդ առնչությամբ:

Ես խորապես հիասթափվել էի, երբ իմացա, որ ներկա նախագահ Ռեուվեն Ռիվլինը հրաժարվել է ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանձնագիրը: Կարծում եմ, որ նա այդպես է արել քաղաքական ճնշման հետեւանքով, բայց ես կասկածներ ունեմ, որ դեռ կզարմացնի մեզ ապագայում եւ նրա հրաժարումը այս պահին քաղաքական խաղի մի մաս էր:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ժամանակ, որը նշվեց 2014-ի ապրիլի 24-ին, Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջեւ, դուք ելույթում կոչ արեցիք Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին: Կխնդրեի մեկնաբանել ձեր խոսքը:

Համաշխարհային մամուլի հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելը Ադրբեջանին զենքի ամենախոշոր մատակարարներից մեկն է: Իսկ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ իրեն զենքը պետք է հարեւան երկրի վրա հարձակվելու համար: Հայաստանը չի սպառնում Ադրբեջանին, ուստի ես համակրում են հայ ժողովրդին եւ չեմ կարող ընդունել այդ փաստը, որ իմ երկիրը Հայաստանի թշնամիների շարքում է: Իսրայելցի ժողովուրդը չգիտի ճշմարտությունը, եւ մեր խնդիրն է պատմել այդ մասին:

Յարոն, անձամբ Դուք ինչ կցանկանայիք հայ ժողովրդին մոտ ապագայում:

Հայ ժողովուրդը միշտ եղել է ամենակրթված եւ աշխատասեր ժողովուրդներից մեկը: Հայաստանը շինարարների երկիր է: Ես հավատում եմ, որ մոտ ժամանակներս Հայաստանի համար բարգավաճման շրջանը կսկսվի, եւ նա կկարողանա վերադարձնել իր երբեմնի փառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ