Ճապոնական Toyota ավտոարտադրողը ռուսական դիլերների կողմից երաշխավորված մոդելային ամբողջ շարքի մեքենաների գինը 20%-ով թանկացրել է՝ բացառությամբ Highlander-ի, որի արժեքն ավելացել է 30%-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Toyota-ի ռուսական մասնաճյուղի մամուլի ծառայությանը:
Ընկերությունում հստակեցրել են, որ գների թանկացումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք թողարկվելու են 2015 թվականի հունվարին:
«Երաշխավորված գների վերանայման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով տնտեսական բարդ իրադրությունն ու արժութային փոխարժեքի տատանումները»,- պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ առայժմ դժվար է խոսել ընկերության գնային քաղաքականության հետագա փոփոխության մասին: