News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը 21 տարեկան էր, եւ պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո է անցել ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեցին ոսկեվանցիները: Արմանի 21-ամյակը լրացել է 8 օր առաջ՝ հունվարի 9-ին:

Նրանց խոսքով՝ Արմանը տան միջնեկն էր, ուներ երկու եղբայր եւ մեկ քույր: «Մայրը չի աշխատում, հայրն էլ արհեստավոր է: Նորմալ սովորական ընտանիք են»,-ասացին գյուղացիները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի կրակոցից, այսօր՝ հունվարի 17-ին, զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման  Ալիկի Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ