News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրության լայն շրջանակների համար բացվել է Դեթրոյթի (ԱՄՆ, Միչիգան) ամենամյա ավտոմոբիլային շոուն: Կազմակերպիչները հույս ունեն, որ այն ավելի քան 800 հազար այցելու կունենա:

Ավտոշոուն Դեթրոյթում անցկացվում է արդեն 108-րդ անգամ: Այն բացվել է երկուշաբթի, սակայն, ավանդույթի համաձայն, առաջին օրերին աշխատել է միայն մամուլի ներկայացուցիչների եւ մասնագետների նեղ շրջանակի համար:

Cobo Center ցուցահանդեսային համալիրում, ընդհանուր առմամբ, 55 համաշխարհային եւ հյուսիսամերիկյան ցուցադրություն է կայացել: Նորույթների թվում սպորտային մեքենաներ են, քրոսովերներ եւ ամերիկացիների շրջանում մեծ տարածում վայելով փիքափներ:

Ճապոնական Honda կոնցեռնը ներկայացրել է վերածնված Acura NSX-ը: Ընկերությունն ակնկալում էր, որ այն մրցակցելու է Porsche-ի եւ Ferrari-ի հետ, սակայն վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով 2005 թվականին մեքենայի արտադրությունը կանգնեցվեց: 2012 թվականին Դեթրոյթում ներկայացվեց թարմացված NSX-ի կոնցեպտը, իսկ արդեն այս տարի, ըստ ՏԱՍՍ-ի, սկսվելու է դրա վաճառքը:

Ամերիկյան Ford կոնցեռնը սպորտային մեքենաների սիրահարներին միանգամից մի քանի նորույթ է ներկայացրել: Դրանց թվում են 2003-2006 թվականներին թողարկված GT-ն, եւ թարմացված Mustang GT350R-ը, որը, ինչպես ակնկալվում է, լրջորեն մրցակցելու է General Motors-ի լեգենդար Chevrolet Camaro-ի հետ:

Իրենց նորույթներն են ներկայացրել նաեւ անցյալ տարի ամերիկյան շուկա վերադարձած իտալական Alfa Romeo-ն, ինչպես նաեւ Cadillac, Lexus, Infiniti, Mini եւ այլ արտադրողները: Դեթրոյթի ավտոշոուի այս տարվա ամենասպասված դեբյուտներից է եղել նաեւ երկրորդ սերնդի Chevrolet Volt-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ