News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում եւ քաղաքի մի շարք այլ վայրերում հավաքված քաղաքացիները սկսել են երթը դեպի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրություն։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, մինչ Թաքսիմի հրապարակից հավաքված քաղաքացիները շարժվում են դեպի «Ակոս»-ի խմբագրություն, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները ստորագրություններ են հավաքում՝ փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու համար։

Դինքի մահվան 8-րդ տարելիցին սգո երթի դուրս եկած քաղաքացիները հայերենով, քրդերենով եւ թուրքերենով պաստառներ են պարզել. «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք», «Առերեսվիր Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» կարգախոսներով։

Նշենք, որ 2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դեմ սպանվել է «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ