Գյումրիում Սահմանապահների փողոցում երեկ ինքասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 19-ին վաղ առավոտյան նշված փողոցի բնակիչներից մեկին հայտնաբերել են տան բակում` կախված վիճակում:
81-ամյա կինը կախված է եղել սեփական տան բակում` տանիք բարձրացող երկաթյա սանդուղքից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տարեց կնոջ ինքնասպանության հանգամանքները պարզվում են: