News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքը եւս երկու տարի Հայաստանում կպահպանվի իր նախկին 10%-ի մակարդակում: Համապատասխան որոշումն ընդունել այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության նիստի ընթացքում: Նկատենք, որ ներկայումս սպիտակ շաքարավազի ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքը տոննայի դիմաց կազմում է 340 դոլար կամ արժեքի 70%-ը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հստակեցրել է, որ այս որոշումը վերաբերում է գազային ըմպելիքներ արտադրող ընկերություններին՝ Coca Cola Hellenic Bottlers Armenia եւ Jermuk International Pepsi Cola Bottler-ին, որոնք շաքարավազը ներմուծում են ինքնուրույն արտադրության համար: Այդ ընկերություններին անհրաժեշտ շաքարավազի քվոտան հաստատվել է տարեկան 4 հազար տոննա ծավալում: Քվոտաների 90%-ը կարող են ստանալ «կոլան» եւ «պեպսին», իսկ 10%-ը՝ ոլորտի ցանկացած ընկերություն:

Նկատենք, որ 2013թ. Հայաստանը 61,7 հազար լիտր  ոչ ալկոհոլային ըմպելիք է արտադրել: Համեմատության համար նշենք, որ 2012թ. այդ ցուցանիշը կազմել է 45,3 հազար լիտր: (Աճը հիմնականում պայմանավորված է վերոնշյալ երկու գործարանների արտադրության ընդլայնմամբ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ