News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ ընթացիկ տարում Ռուսաստանում բենզինն ու դիզելային վառելիքը 10%-ով թանկանալու է:

Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանվող «նավթամթերքի» ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում ավելացել է 36.2 տոկոսային կետով՝ արդյունքում հասնելով 68.2%-ի: Այսպիսով, ռուսական բենզինի թանկացումը, անկասկած, կազդի մեր երկրում բենզինի գնի վրա (հաշվի առնելով Ռուսաստանի մասնաբաժինը):

Ինչո՞ւ համաշխարհային շուկայում նավթի գինը գրեթե 2 անգամ էժանացել է, իսկ Ռուսաստանում բենզինի գները կանոնավորապես աճում են: Ռուսական անկախ փորձագետներն այս ֆենոմենը բացատրում են նավթի եւ նավթամթերքի շուկայում մրցակցության բացակայությամբ, ինչն ընկերություններին թույլ է տալիս չափազանց բարձր եկամուտ ստանալ:

Ռուսաստանում վերամշակվում է երկրում արդյունահանվող նավթի կեսից ավելին: Ընդ որում, այդ հումքի զգալի մասն իրացվում է հորիզոնական ինտեգրված նավթային ընկերությունների ներսում: Այս հանգամանքը վերջիններին հնարավորություն է ընձեռում առեւտրային շարժի ամբողջ շղթայից եկամուտ ստանալ:

Եթե ռուսական բենզինը թանկանա 10%-ով (կամ ավելի…), ապա մեր ներկրողներն ի՞նչ այլընտրանք կունենան: Նրանք կարող են ավելացնել երրորդ երկրներից ներկրումը, ասենք՝ Ռումինիայից, Բուլղարիայից եւ այլն: Այդ դեպքում ներկրողները ստիպված կլինեն 5% մաքսատուրք վճարել, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միությունում: Իհարկե, ավելի լավ է 5% ավելի վճարել, քան 10%...

Վերջին տվյալների համաձայն, բենզինի էժանության առումով Ռուսաստանն աշխարհի 161 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ տեղը (միջին գինը 0.54 դոլար՝ 1 լիտրի դիմաց), իսկ Հայաստանը՝ 93-րդ տեղը (1 լիտրը՝ 1.17 դոլար):

Որպես տեղեկանք: Հարեւան Վրաստանն այս ցանկում 60-րդ տեղում է. այս երկրում բենզինի մեկ լիտրն արժե 0.99 դոլար: Վարկանիշի վերին հորիզոնականներում Ռուսաստանի «առաջընթացն» ուղղակիորեն կապված է երկրում դոլարի կտրուկ ամրապնդմամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ