News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդում, այսօր՝ հունվարի 22-ին, քննարկել են «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մասնավորապես, ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները:

Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել առողջապահության փոխնախարարին: ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ ներկայացնելով հիմնավորումներ հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ:

Փոխնախարարը պարզաբանումներ է տվել, իր հերթին ներկայացրել ծրագրի իրականացման անհրաժեշտությունն ու սպասվելիք արդյունքները: Միաժամանակ նա ընդունել է քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետներ ու առաջարկներ՝ խոստանալով դրանք եւս հաշվի առնել:

Քննարկելով ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները, համաշխարհային փորձն ու ներկա միտումները, կողմ ու դեմ տեսակետները՝ ներկաներն ընդգծել են հարցն առավել համակողմանիորեն եւ խորությամբ քննարկելու անհրաժեշտությունը:

Քանի որ նախագիծը խիստ կարեւոր է եւ պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր, որոշվել է Հանրային խորհրդում կազմակերպել եւս մեկ քննարկում, որին կներգրավվեն առավել մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու շահագրգիռ կողմեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ