News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Google ընկերության ղեկավար եւ աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը՝ Էրիկ Շմիդտը կանխատեսել է, որ ինտերնետը կդադարի գոյություն ունենալ իր ներկա ձեւով: Այս կարծիքը նա հայտնել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ կայացած քննարկմանը:

«Ես կպատասխանեմ շատ հասարակ. Ինտերնետը կվերանա: Կլինեն որքան հնարավոր է շատ IP-հասցեներ, շատ սարքեր, առարկաներ, որոնք կան ձեր վրա, որոնց հետ դուք շփվում եք եւ կդադարեք նույնիսկ զգալ դա: Դա կլինի ձեր ներկայության մշտական մասը»,-ասել է նա:

«Դուք տեսնում եք բազմաթիվ հզոր տեխնիկական պլատֆորմների առաջացումը, տեսնում եք, թե ինչպես է փոխվում կամ փոխվելու առաջնահերթությունների կարգը՝ սմարթֆոնների համար հավելվածների ի հայտ գալու արդյունքում: Հիմա բացարձակապես անհնար է կանխատեսել, թե ինչպիսի տեսք կունենա նման հավելվածների ենթակառուցվածքը, քանի որ առաջ է գալիս խաղացողների մի ամբողջ բանակ, որոնք ուժեղացնում են սմարթֆոնների հզորությունը, որոնք ոչ այլ ինչ են, քան սուպերհամակարգիչներ»,-ասել է Google-ի ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ