News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ С-ով վարակվելու գործի շրջանակում վեց մարդ տուժող է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ըստ նրա՝ ներկա պահին պահանջել են ներկայացնել տուժածների հիվանդության պատմությունը, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը հայտնել էր, որ Քաջարանում հեպատիտ С-ով վարակված հիվանդները բուժման համար չեն վճարելու՝ հիվանդության քրոնիկ շրջան անցնելու դեպքում:  Երրորդ անձը, որի անունը գաղտնի է պահվում, պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում վճարել բոլոր բուժծախսերը: Վարակվածներից շատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են եւ բժշկական ապահովագրություն ունեն: Սակայն անկախ ապահովագրության առկայությունից կամ բացակայությունից, նրանց բուժումն անվճար է լինելու: 

Ըստ առողջապահության նախարարության տվյալի՝ 2014 թ. Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատվել է 191 մարդ, նրանցից եւ հիվանդանոցի բուժանձնակազմից արյան նմուշներ են վերցվել, որոնք ուղարկվել են Երեւան՝ վարակի հայտնաբերման հետազոտության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ