News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայտնի ընդդիմադիր գործիչը պնդում է, որ երկրի կառավարությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու հետ պատրաստվում է հայերին որոշ հողեր առաջարկել:

Ըստ թուրքական «Today's Zaman» պարբերականի, «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրակը, մասնավորապես, հայտարարել է. «Ես գիտեմ, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն ընթացիկ ծրագիր ունի: Մի պրոֆեսոր խորհրդատվություն է տրամադրում եւ աշխատում է հայերին հողեր փոխանցելու հարցի շուրջ»:

Ասելով, որ հայկական սփյուռքը հավակնություններ ունի Անկարայում նախագահի նախկին նստավայրի եւ Ստաբուլի Եշիլքյոյ շրջանի որոշ հողերի նկատմամբ, Վուրալը հարցադրում է արել, արդյո՞ք զուգադիպություն է, որ կառավարությունն ավելի վաղ հայտարարել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը Եշիլքյոյի շրջան փոխադրելու մասին:

Նախագահի նախկին նստավայրը, որը հայտնի է որպես Չանքայա, նախագահական պալատ էր մինչեւ Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրվելը: Էրդողանը հիմա ապրում է նոր կառուցված նստավայրում, իսկ Չանքայան փոխանցվելու է վարչապետին:

«Արդյո՞ք Աթաթուրքի անվան օդանավակայանն ու նախագահական պալատը կտան՝ հայկական սփյուռքի պահանջները բավարարելու համար: Արդյո՞ք զուգադիպություն է, որ նրանք այնտեղից հեռանում են հենց այդ ժամանակ»,- ասել է Վուրալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ