News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի տնտեսությունը, որքան էլ տարօրինակ է, բավական տարբերակված է: Ամեն դեպքում, այդպես են հայտարարում իրանցիները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի հայտնի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով Իրանի տնտեսական իրավիճակի վրա նավթի համաշխարհային գների անկման ազդեցությանը:

Փորձագետի խոսքով, իրանցիները հայտարարում են, որ կհաղթահարեն նավթի գների անկումը: «Ե՛վ Իրանը, ե՛ւ Սաուդյան Արաբիան իրենց բյուջեն կազմում են՝ ելնելով 1 բարելի դիմաց 40 դոլար նավթի գնից: Փաստորեն, նրանք բավական սթափ են դատում»,- ասաց Կարինե Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ