News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի նավթային քաղաքականությունը կտրուկ չի փոխվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի հայտնի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա համոզմամբ, նավթի գների անկումը պրագմատիկ բնույթ ունի: «Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Սաուդյան Արաբիան չի թաքցնում եւ պետական գործիչներն էլ արդեն հայտարարություն են արել՝ ակնարկելով, որ շահավետ կլիներ փլուզել Ամերիկայի թերթաքարե պատմությունը կամ, այսպես կոչված, թերթաքարե հեղափոխությունը»,- ասաց Կարինե Գեւորգյանը՝ հավելելով, որ հենց դա էլ տեղի է ունենում:

Աբդուլլա թագավորի մահից հետո Սաուդյան Արաբիայի նոր միապետ դարձավ Սալման բեն Աբդելազիզ աս-Սաուդը, որը, ամենայն հավանականությամբ, իր նախորդի նավթային նույն քաղաքականությունը կվարի: Ընդհանուր առմամբ, նոր թագավորն իր նախորդից ավելի պահպանողական է համարվում, սակայն չափավոր դիրքորոշում է զբաղեցնում՝ հմտորեն նավարկելով մրցակցող խմբավորումների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ