News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենում ամուսնության նվազագույն տարիք են սահմանել 18 տարեկանը: Իրավապաշտպանները, ովքեր դեմ են հանդես գալիս այն հանգամանքին, որպեսզի տեղի բնակիչներն ամուսնանան փոքրիկ աղջիկների հետ, այս օրենքի ընդունմանն էին ձգտում վերջին մի քանի տարիներին: Օրինագծին դեմ էին իսլամականները:

Ավելի վաղ Եմենում օրենքն ամուսնության նվազագույն տարիք չէր սահմանում, ինչի հետեւանքով աղջիկները կարող էին ամուսնանալ ցանկացած տարիքում: Ընդ որում, նշվում էր, որ մինչեւ կնոջ սեռական հասունության շրջանը սեքսն արգելվում է:

Այս երկրում աղջիկների առնվազն 52%-ն ամուսնանում էր մինչեւ չափահաս դառնալը, նրանց 14%-ը՝ մինչեւ 15 տարեկանը: Human Rights Watch-ի տվյալների համաձայն, նրանցից շատերը մահանում են ամուսնական հենց առաջին գիշերը կամ ծննդաբերության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ