News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ԿՀՎ ազգային գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել: ԿՀՎ-ում արդեն հաստատել են այս տեղեկությունը: Ըստ վարչության մամուլի քարտուղար Դինա Բոյդի՝ նա   «որոշել է լքել պաշտոնը ԿՀՎ-ում երկար եւ վաստակած կարիերայից հետո»:

Wall Street Journal-ը իրավիճակը բացատրում է գործակալությունում մի քանի բուռն սկանդալներով,  որոնք շարունակում են զարգանալ եւ սպառնում են նոր  պաշտոնանկություններով: WSJ-ը հիշեցնում է  ահաբեկչության մեջ մեղադրվող բանտարկյալների դաժան խոշտանգումների վերաբերյալ Կոնգրեսի քննության արդյունքները հասարակությանը հայտնելու մասին:

ԿՀՎ-ում չեն բացահայտել հրաժարական տվողի անունը, սակայն ըստ The Daily Beast-ի՝ նա Ֆրենկ Արչիբալդն է (Frank Archibald): Նա ԿՀՎ ազգային գաղտնի ծառայությունը գլխավորում էր 2013թ.-ից: Մինչ այդ  նա ղեկավորում էր Լատինական Ամերիկայի ԿՀՎ աշխատանքը: Ըստ Associated Press-ի՝ նա նաեւ «մասնակցել է Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշեվիչին իշխանությունից հեռացնելու գաղտնի  գործողությանը»:

Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ ԿՀՎ գլխավոր տեսուչ Դեյվիդ Բաքլին լքում է  պաշտոնը: Նրա լիազորությունները կդադարեցվեն հունվարի 31-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ