News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնը Կուբայի ներկայացուցիչներին Վաշինգտոն է հրավիրել։
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա առաջիկայում։ Մենք դա ցանկանում ենք, ամերիկյան վարչակազմը բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու ցանկություն ունի»,- ասել է պաշտոնյան CNN-ի հետ զրույցում։

Ջեյքոբսոնի խոսքով՝ Կուբայի հետ հարաբերությունները բարելավելը ԱՄՆ-ի շահերից է բխում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունվարի 21-22-ին Հավանայում կայացել էին Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններ՝ երկրների հարաբերությունները բարելավելու նպատակով։
Երկու երկրների պատվիրակությունները գլխավորել էին Կուբայի արտգործնախարարությունում ԱՄՆ-ի դեպարտամենտի տնօրեն Ժոսեֆինա Վիդալը եւ  ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնը։

Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Ջեյքոբսոնը հայտարարել էր, որ Կուբայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման ուղին կլինի շատ բարդ, բայց բոլոր ճանապարհները սկսվում են առաջին քայլից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին Վիդալը հայտարարել էր, որ Կուբան էական տարաձայնություններ ունի, սակայն երկրները կարող են պայմանավորվել եւ կարգավորել հարաբերությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ