News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կասկածում է երեք լատինամերիկյան պետությունների ղեկավարներին իր պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Խոսքը գնում է Մեքսիկայի, Չիլիի եւ Կոլումբիայի նախկին նախագահներ Ֆելիպե Կալդերոնի, Սեբաստիան Պինյերայի եւ Անդրեսե Պաստրանեի մասին։

Քաղաքական գործիչներն հայտնվել են Մադուրոյի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի  է դարձել ընդդիմության կողմից կազմակերպվող սեմինարին մասնակցելու վերաբերյալ նախկին նախագահների որոշման մասին։ Հանդիպումը կկայանա Կարակասում հունվարի 26-ին։

Մադուրոն զգուշացրել է, որ եթե իր երկրում «այնպիսի լուրջ իրադարձություններ կատարվեն, ինչպես զինված հեղաշրջումը, ապա այդ քաղաքական գործիչների ձեռքերը թաթախված կլինեն արյան  մեջ», մեջբերում է La Jornada-ն: Բացի այդ՝ նա մեղադրել է Կալդերոնին մեքսիկական թմրակարտելների հետ կապ ունենալու  համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ