News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Գազպրոմն» այլեւս չի փոխհատուցի իր աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների՝ հեռավոր արտերկրում եւ երրորդ անձանց պատկանող առողջարաններում հանգստանալու ծախսերը, հաղորդում է «Գազպրոմ տրանսգազ Սուրգուտ» ՍՊԸ-ի կորպորատիվ թերթը: Այժմ գազպրոմցիները հանգստի նպատակներով կարող են ընտրություն կատարել Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի միջեւ:

2014թ. վերջում «Գազպրոմի»՝ 2013-2015թթ. գլխավոր կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ են մտցվել: Պայմանագիրը ամբողջապես բացառում է հեռավոր արտերկրում ինքնուրույն ձեռքբերված ուղեգրերի փոխահատուցումը:

2015թ. հունվարի 1-ից սկսած՝ տարեկան մեկ անգամ աշխատակիցներին կտրամադրվի ծախսերի փոխհատուցում (ներառյալ համատեղ ուղեւորության ժամանակ ընտանիքի անդամների ծախսերը) Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի տարածքներում, ու միայն այն առողջարաններում, հանգստի կետերում եւ հյուրանողներում, որոնք գտնվում են «Գազպրոմ» ՓԲԸ-ի հաշվեկշտում, նրա դուստր միավորումներում եւ կազմակերպություններում:

Հաստատված շարքերում ընդգրկված են Ղրիմի հանրապետության, Սոչիի, Գելենջիկի, Անապայի, ինչպես նաեւ Սվերդլովսկի եւ Օրենբուրգի մարզերում տեղակայված բուժական հիմնարկները:

Պայմանագրի շրջանակներում աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամներին այդ նպատակով կտրամադրվի 92 հազար ռուբլուց ոչ ավելի (11 նվազագույն սակագնային դրույքներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ