Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցներում աշխարհիկ արժեքների առաջխաղացմանը նվիրված նոր միջոցառումների մասին:
Դասավանդողների համար լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվեն: Նրանց խորհուրդ են տալիս ավելի ակտիվորեն աշակերտներին բացատրել բարոյական եւ քաղաքացիական արժեքներին վերաբերող հարցերը: Բացի այդ, պարապմունքներին կկատարվի «Մարզելիեզը», իսկ ուսումնական ծրագրում կընդգրկեն ռասիզմի, հակասեմականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարին նվիրված դասեր: 2015թ. այդ միջոցառումների համար 71 մլն եվրո կհատկացվի, իսկ հաջորդ երեք տարիների ընթացքում հատկացումները կհասնեն 250 մլն եվրոյի, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Ինչպես բացատրել է կրթության նախարար Նաժա Վալլո-Բելկասեմը, այդ կերպ կառավարությունը մտադիր է վերականգնել ֆրանսիացի ուսուցիչների հեղինակությունը, որը մի շարք միջադեպերի արդյունքում վտանգվել էր: Ահաբեկչություններից հետո Փարիզի դպրոցներում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, սակայն ավելի քան 200 դեպքերում մահմեդական դպրոցականները ընդհատել են այն: Ավելին, մանկավարժաները բողոքել են, որ ներգաղթյալների ընտանիքների դպրոցականները խրախուսում են ահաբեկիչների գործողությունները: