News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե ինչպես է աշխատում մարդու հիշողության ընտրողական մեխանիզմը։ Հայտնի է, որ մարդը ամեն ինչ չէ, որ հիշում է։ Փենսիլվանիայի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղը պետք է միացնի ձայնագրման ֆունկցիան, որպեսզի մտապահվեն կատարվածի անգամ ամենաանշան մանրամասները։ Այս էֆեկտը գիտնականներն անվանել են «ատրիբուտացված ամնեզիա», որը ցույց է տալիս, թե որքան ընտրողական կարող է լինել մեր հիշողությունը։

Մասնագետները ենթադրել են, որ մարդիկ ավելի լավ են հիշում մանրամասները, եթե կարծում են, որ ապագայում դրանք պետք է վերարտադրեն։ Բայց այս դեպքում միանում է  ատրիբուտացված ամնեզիայի պարամետրը. Մարդն առաջադրանքը կատարելիս  միայն տեղեկատվության մի մասն է օգտագործում։

Իսկ  կատարելուց ընդամենը վայրկյաններ անց նա ի վիճակի չէ վերարտադրել տեղեկատվությունը: Սակայն այս ունակությունը հիմնականում մարդու սպասելիքներից է կախված, հայտնում է Meddaily-ն;

Այսինքն՝ մարդու ուղեղը չի հիշում ամբողջ տեղեկատվությունը, այլ հիշում է միայն այն, ինչը կարող է հետագայում անհրաժեշտ լինել իրեն: Գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյոք այդ գործընթացը գիտակցակա՞ն է, թե՞ մարդն այդ  ընտրողական մեխանիզմներին չի մասնակցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ