News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շփվելու եւ սոցիալական աջակցություն ստանալու նպատակով Facebook սոցիալական կայքից օգտվելը նպաստում է սովորողների բարձր առաջադիմությանը։ Նման եզրահանգման են եկել Այովայի համալսարանի մասնագետները ավելի քան 1600 ուսանողների շրջանում անցկացրած հարցման արդյունքում։

Գիտնականների կարծիքով, եթե ուսանողները կապված են իրենց ընկերների հետ, դա նշանակում է, որ նրանք նվիրված են նաեւ իրենց ուսումնական հաստատությանը, ինչը կարեւոր է ուսումնական հաջողությունների համար, գրում է Prothom Alo-ն։

Գիտնականները գնահատել են Facebook-ում և ծախսվող ժամանակը՝ ընդհանուր առմամբ և բազմախնդրության պարագայում։ Պարզվում է՝ Facebook-ի որոշ գործառույթներ, ինչպես օրինակ՝ հղումների փոխանակումը, ընկերների հետ նամակագրությունը կապ ունեն լավ առաջադիմության հետ։ Ծնողներից շատերը ենթադրում են, որ եթե իրենց երեխան Facebook-ում քիչ ժամանակ վատնի, ապա նրա առաջադիմությունը ինքնըստինքյան կբարձրանա։ Սակայն գիտնականները պնդում են, թե դա թյուր կարծիք է։

Առաջադիմության վրա ազդում է ոչ թե սոցիալական կայք մտնելը, այլ այն, թե ինչ նպատակով են ուսանողներն այցելում այդ կայք։  Այսինքն՝ Facebook-ում շատ ժամանակ անցկացնող երեխայի վատ առաջադիմությունը ոչ մի կապ չունի բուն սոցիալական կայքի հետ։  Վատ առաջադիմությունը, ամենայն հավանականությամբ, ինքնակարգավորման հետ ունեցած խնդիրների հետեւանք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ