News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը (European External Action Service - EEAS) հայտարարել է, որ արեւելյան Ուկրաինայում, որտեղ մարտական գործողությունների թեժացումը չափազանց մեծ թվով  քաղաքացիական զոհերի եւ ռազմական կորուստների է հանգեցրել, ժամանակն անիմաստ անցնում է։

«Վերջին սրացումների համար պատասխանատու անձինք այժմ պետք է ցույց տան, որ լուրջ են վերաբերվում քաղաքական կարգավորմանը եւ անեն ամեն հնարավորը բռնության գալարագիծը դադարեցնելու համար, այդ թվում՝ շփման գոտուց ծանր սպառազինության անհապաղ  հեռացման եղանակով, ինչը նախատեսված է Մինսկի հուշագրում», - մեջբերում է «Ինտերֆաքսը»։

Եվրամիությունն ամբողջությամբ հավանություն է տալիս արեւելյան Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերին, այդ թվում՝ այս շաբաթվա սկզբին Բեռլինում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպմանը;

Եվրամիությունում ակնկալում են, որ եռակողմ կոնտակտային խումբը կհավաքվի հնարավորինս շուտ՝ Մինսկի համաձայնագրերը ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ, ասված է EEAS-ի ներկայացուցչի կոմյունիկեում։

Ըստ նրա՝ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է Մինսկի 2014թ. սեպտեմբերի 5-ի արձանագրության արագ եւ լիարժեք իրականացման առաջին քայլը դառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ