«One Free World International» իրավապաշտպան կազմակերպությունը կանադական Տորոնտո քաղաքի եկեղեցում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի, հաղորդում է «NBC4» կայքը:
Կազմակերպության հիմնադիր Մաջիդ Էլ Շաֆին կընդունի Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին, ինչպես նաեւ աշխատանքի ու սոցիալական զարգացման եւ բազմամշակութայնության հարցերով նախարարներին՝ անցյալում ու ներկայումս մարդու իրավունքների հետ կապված հարցերը:
«Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհը ճանաչի այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում: Ոչ միայն անցյալը հիշելու, այլեւ ապագայում այդ նույն սխալների կրկնությունից հրաժարվելու համար»,– նշել է Էլ Շաֆին: