News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտնել է Սայաթ-Նովայի անվան միջազգային մրցույթի հաղթողների անունները։

«The Armenian Mirror-Spectator»-ի փոխանցմամբ, Հայաստանից 21-ամյա Հովիկ Սարդարյանը առաջին տեղն է զբաղեցրել։  Երկրորդ տեղում է 26-ամյա Ֆուն Գորդոն Դիք Լունը Հոնգկոնգից, երրորդ տեղում՝ 25-ամյա Ռիչարդ Մելքոնյանը՝ Մեծ Բրիտանիայից։

Երեկ մրցանակակիրների աշխատանքները, որոնք ներառում են դուդուկի, ջութակի, դաշնամուրի եւ մեցցո-սոպրանոյի համար գրված ստեղծագործություններ, կներկայացվեն մայիսի 11-ին Նյու Յորքի գալա-համերգին եւ մրցանակաբաշխությանը։

Առաջին մրցանակի դափնեկիր Հովիկ Սարդարյանը նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի «Կարնեգի-հոլլ» մրցանակ է ստացել։

Հովիկ Սարդարյանի «Գողգոթայի ծաղիկները» ստեղծագործությունը առաջին անգամ կկատարվի մայիսի գալա-համերգում, ինչպես նաեւ 2015թ. դեկտեմբերին Կարնեգի-հոլլում Հայկական բարեգործական ընդհանուր միության ամենամյա համերգին;

Նրան նաեւ կհանձնարարեն 10 րոպեանոց ստեղծագործություն գրել, որը կկատարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ 2016–2017թթ.։

Սայաթ-Նովայի անվան միջազգային մրցույթի նպատակը հայկական երաժշտական ավանդույթներն ավելի լայն լսարանին ներկայացնելն է։

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ մրցույթի մասնակիցներին խնդրել են երաժշտություն գրել Դանիել Վարուժանի ստեղծագործությունների հիման վրա, ով Ցեղասպանության առաջին զոհերից է եղել։

Մրցույթին մասնակցության հայտեր ստացվել են տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Շվեյցարիայից եւ Բրազիլիայից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 14 նահանգներից։

Երգահանների 60 տոկոսը հայկական ծագում չունեին։ Ժյուրիում կային հայտնի արտիստներ.  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյան, երգահան Յակով Յակուլով, սոպրանո Հասմիկ Պապյան, դաշնակահար Ջեննի Չայ, երգահաններ Պոլ Մեֆանո եւ Միշել Պետրոսյան։ Բանաստեղծ Լոլա Կունդակջյանը ժյուրիի խորհրդատու էր,իսկ մրցույթի գեղարվեստական ղեկավարն ու կոմպոզիտորն  էր Հայկ Արսենյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ