News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, բազմաթիվ երիտասարդներ, հյուրեր: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնություններին աջակցելու համար, նկատելով, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Արարատյան հայրապետական թեմի միջեւ ձեւավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված:

Ճեմասրահում ցուցադրված խորհրդանշական 24 լուսանկարներում ներկայացված են Արեւմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերն ու կոթողները: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ լուսանկարների հեղինակ Տաթեւ Մելքոնյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված լուսանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ