News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա մարտի 1-ից միջազգային վճարումների համակարգը կհանի Կուբայում ամերիկյան արտադրության բանկային քարտերով իրականացվող գործարքների վրա դրված արգելքը։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իհարկե Կուբա մեկնելուց առաջ քարտապանները պետք է խորհրդակցեն իրենց բանկի հետ, պարզելու համար, թե արդյո՞ք կգործեն իրենց քարտերը Կուբայում, թե՞ ոչ, նշվում է MasterCard-ի տարածած հայտարարության մեջ։

Նրանում ասված է նաեւ, որ ընկերությունը դիմել է այդ քայլին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից համապատասխան ցուցումներ ստանալուց հետո։ Իսկ միջազգային վճարումների Visa համակարգը դեռեւս նման որոշման  մասին չի հայտարարել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Կուբայի մեջ հարաբերությունների ջերմացումը սկսվել էր 2014թ. դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից արված պատմական հայտարարությունից հետո։ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ ունեցած հանդիպումից հետո Օբաման հայտարարեց, որ Կուբայի դեմ պատժամիջոցները կեսդարյա վաղեմության պատմություն ունեն եւ այս պահին դրանք այլեւս այդքան արդիական չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ