News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կմեկնի Սաուդյան Արաբիա՝ նոր թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդին հանդիպելու նպատակով, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ Օբաման կղեկավարի ԱՄՆ-ի պատվիրակությունը Էր Ռիյադ կատարվելիք այցի ընթացքում։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ պատվիրակությունը Սաուդյան Արաբիա կմեկնի փոխնախագահ Ժոզեֆ Բայդենի ղեկավարությամբ։ Այժմ հաղորդվում է, որ վերջինս կմնա Վաշինգտոնում։

Օբաման հունվարի 25-27-ը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան։ Սակայն այցելության ծրագրում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Չեղյալ է հայտարարվել ԱՄՆ-ի նախագահի այցը Ագրա, ուր նա պլանավորում էր այցելել Թաջ Մահալ դամբարանը։ Ինչպես այսօր ТАСС գործակալությանը հայտնել են Ուտար-Փրադեշ Նավնիտ Սեգալ նահանգի կառավարության աշխատակազմից, անվտանգության և հարմարավետության ապահովման տեսանկյունից «Ագրա կատարվելիք ԱՄՆ-ի նախագահի այցը չեղարկելու որևէ պատճառ չի եղել»։

Թագաժառանգ արքայազն Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ժառանգել է գահը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահից, ով վախճանվել էր նախօրեին։ Օբաման այդ կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել պետությանն ու  ազգաբնակչությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ