News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունները Արեւմուտք փախած Ռուսաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանը Ռուսաստանի ներգրավվածության մասին ապացույցներ ունեն: Այդ մասին գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով «այդ հանցագործության գործով գլխավոր կասկածյալների» միջեւ նամակագրության տվյալներին:

Բրիտանական իշխանությունները համոզված են, որ Լիտվինենկոն սպանվել է Ռուսաստանի պատվերով:

Պարբերականը նաեւ հաղորդում է, որ Լիտվինենկոն ռուսական հատուկ ծառայություններին մեղադրել է ահաբեկչական կառույցների հետ ունեցած կապերի մեջ:

2000թ. Մեծ Բրիտանայում ապաստան գտած Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն  մահացել է 2006թ. նոյեմբերին, 43 տարեկան հասակում: Քննության տվյալներով՝ մահվանը նախորդել է նախկին գործընկերներ Անդրեյ Լուգովի եւ Դմիտրի Կովտունի հետ վերջինիս հանդիպումը, որոնց հետ նա թեյել է:

Լիտվինենկոյի մահվան պատճառների մասին պաշտոնական բժշկական եզրակացությունը մինչեւ օրս ի հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ