News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ Արթուր Տոնոյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ:

Հունվարի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ, որին վիրահատելուց հետո տեղափոխել են Երեւանի «Արմենիա» ԲԿ:

Մեկնած օպերատիվ խմբին տուժողը պատմել էր, սակայն, որ վնասվածքը ստացել է այգում քայլելիս անհասկանալի պայթյունի հետեւանքով: Ժամեր անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մեծամորում, իսկ վնասվածք հասցնողը եղել է Մայիսյանի բնակիչ Արթուր Տոնոյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Արթուր Տոնոյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ