News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը դեմ է հանդես գալիս իսլամատյացությանը, ուրեմն պետք է Թուրքիային ընդունի իր կազմում:

Եթովպիա այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում Էրդողանը ելույթ է ունեցել ահաբեկչության եւ տարածաշրջանային հակամարտությունների ու քաղաքացիական պատերազմների ժամանակ մահմեդականների զանգվածային սպանությունների դեմ: Նա հայտարարել է, որ Թուրքիային երբեք հանդուրժող չի լինի ահաբեկիչների նկատմամբ, որոնք կարող են տարբեր կրոնների ներկայացուցիչ լինել: Այնուհետեւ նա կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը՝ այն ուղղելով դեպի Եվրամիության հետ հարաբերությունների եւ կառույցին Թուրքիայի անդամակցության թեման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ին:

«Մենք ստուգում ենք Եվրոպային: Կարո՞ղ է, արդյոք, Եվրոպան իր շարքերն ընդունել Թուրքիային, որի բնակչությունը մահմեդական է: Եթե դուք դեմ եք իսլամատյացությանը, ապա Թուրքիային պետք է ընդունեք Եվրամիություն»,- հայտարարել է նա:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի, ՏԶՀԿ անդամ է… Ինչո՞ւ մեզ թույլ չեք տալիս անդամակցել ԵՄ-ին: Ստացվում է, որ խնդիրը բոլորովին այն է»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ «այսօր Թուրքիան ուժեղ երկիր է եւ չի կանգնի ԵՄ-ի դռների առջեւ եւ խնդրի անդամակցության համար»:

Բացի այդ, նա ընդգծել է, որ եթե Թուրքիային չընդունեն ԵՄ-ում, ապա այն իր ուղիով կընթանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ