News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինական Շենսի գավառում հնագիտական պեղումների ժամանակ ավելի քան 3 հազար տարի առաջ պատրաստված երկու կառք են գտել: Գիտնականները ենթադրում են, որ դրանք թաղվել են հուղարկավորության ծիսակարգի ժամանակ: Հին ժամանակներում մահացածի հետ միասին հանգուցյալ կյանքի համար «օգտակար» իրեր էին թաղում:

Կառքերը պատված են եղել լաքով, ինչի արդյունքում դրանք լավ պահպանվել են: Բացի այդ, հնագետները ձիերի եւ ոչխարների մնացորդների են հայտնաբերել:

Շենսի գավառի հնագիտական ինստիտուտի աշխատակից Դին Յանյայի խոսքով, գտածոների պատկանում են Արեւմտյան Չժոու դինաստիայի կառավարման վերջին տարիներին: Դրանց հայտնագործությունն արտասովոր հաջողություն է մասնագետների համար, քանի որ այդ ժամանակաշրջանի դամբարանների մեծ մասը ոչնչացվել է: Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ գործակալության, գտածոները գիտնականներին օգնել են կապ գտնել տեղի բնակիչների եւ քոչվոր ցեղախմբերի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ