News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր պաշտոնն ստանձնելուց ի վեր առաջին օտարերկրյա այցը կկատարի 2015 թվականի ապրիլին՝ մասնակցելու Ինդոնեզիայում Բանդունգայի 60-ամյակի տոնական միջոցառումներին:

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հրավերներ ուղարկել Հարավային Կորեայի, ԿԺԴՀ-ի եւ Ասիայի ու Աֆրիկայի այլ երկրների առաջնորդների:

Միջոցառումները տեղի կունենան ապրիլի 22-23-ին Ջակարտայում, իսկ ապրիլի 24-ին՝ Բանդունգայում:

Հիշեցնենք, որ Բանդունգայի կոնֆերանսը տեղի է ունեցել 1955 թվականի ապրիլի18-24-ին, որին մասնակցել են Ասիայի եւ Աֆրիկայի 29 երկրների ներկայցուցիչներ: Կոնֆերանսին արգելել են մասնակցել ԽՍՀՄ-ին, Ավստրալիային, Նոր Զելանդիային, Իսրայելին, Հյուսիսային եւ Հարավային Կորեաներին, Թայվանին եւ ՀԱՀ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ