Աֆրիկյան «Բոկո Հարամ» արմատական խմբավորումը հարձակվել է Նիգերիայի հյուսիս-արեւելքում խոշորագույն քաղաքի՝ Մայդիգուրիի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքի իշխանությունների աղբյուրը:
Նշվում է, որ հարձակումն սկսվել է հուվարի 25-ի գիշերը:
Agence France-Presse-ի տվյալներով, Մայդիգուրիի փողոցներում այս պահին գրոհայինների եւ պարեկային ջոկատների միջեւ մարտեր են ընթանում, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ նախատեսում է մի քանի օրով ժամանել Նիգերիա, որտեղ «Բոկո Հարամ»-ը պարտիզանական պատերազմ է վարում: