Հնդկաստանի հարավում գտնվող Կեպալա նահանգում այսօր՝ հունվարի 25-ի առավոտյան մաոիստ գրոհայինները հարձակվել են տուրիզմի զարգացման պետական կորպորացիայի շենքի վրա, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Վեց գրոհայիններ դիմակներով, ինքնաձիգներով զինված վաղ առավոտյան ներխուժել են կորպորացիայի շենք: Նրանք կոտրել են ապակիները, ապա ամբողջությամբ տակնուվրա արել շենքը՝ կոտրելով ողջ գրասենյակային տեղնիկան ու կահույքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շենքի անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ մաոիստները պատերին հակաամերիկյան, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հնդկաստան այցի դեմ ուղղված կարգախոսներ են գրել: Այդ ամենից հետո գրոհայինները հեռացել են:
Ընդ որում, մաոիստները վնաս չեն տվել ոչ անվտանգության աշխատակցին, ոչ էլ մոտակա հյուրանոցներում հանգստացող զբոսաշրջիկներին: