Եգիպտոսի տարբեր նահանգներում, այսօր՝ հունվարի 25-ին, ոստիկանության եւ ցուցարարների բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 20 մարդ, հաղորդում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ մարդիկ են զոհվել Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Քաֆր էշ-Շեյխ նահանգում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Եգիպտոսում այսօր նշում են «հունվարի 25-ի հեղափոխության» 4-րդ տարեդարձը, որի արդյունքում հրաժարական ներկայացրել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը:
Տոնի հետ կապված, որը սովորաբար վերաճում է բախումների ոստիկանների ու ցուցարարների միջեւ, իրավապահ մարմիններն ու բանակը փողոցներում ու հրապարակներում ուժեղացված հսկողություն են սահմանել: Թահրիր հրապարակը արգելափակված է տանկերով ու փշալարերով:
Հունվարի 24-ին Եգիպտոսի սոցիալիստական ժողովրդական դաշինքի անդամ Շեյմա Սաբահը մահացու վիրավորում է ստացել Կահիրեում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ:
Ակտիվիստուհու մահը քննդատության ալիք է առաջացրել երկրի բնակչության շրջանում: