News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիրակի Նյու Յորքի Մանհեթենի Home Depot խանութում կրակոցների հետեւանքով զոհվել է երկու մարդ:  

Ըստ Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչների՝ խանութի այցելուները մի քանի կրակոց են լսել, որոնց մասին հայտնել են իրավապահ մարմիններին: 
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մահացած են հայտնաբերել կրակոցներ արձակած 31-ամյա տղամարդուն, իսկ նրա զոհին՝ 38-ամյա մեկ այլ տղամարդու, որովայինի եւ կրծքի վնասվածքներով: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Երեք անգամ կրակելով գործընկերոջ վրա՝ 31-ամյա տղամարդը ինքնասպան է եղել, հայտնում են ԱՄՆ-ի լրատվամիջոցները: Կրակողի եւ զոհի անունները չեն հրապարակվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդիկ հարաբերություններ են պարզել՝ 38 տրամաչափի ատրճանակի օգտագործմամբ: Սակայն սպանության պատճառը հայտնի չէ: Խանութի անձնակազմից եւ գնորդներից այլեւս ոչ ոք չի տուժել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ