Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման առաջարկը՝ պատճառ նշելով հագեցած օրակարգը, գրում է Haaretz-ը:
Նշվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները կապվել են Իսրայելի նախագահի խորհրդականների հետ՝ երկու նախագահների հանդիպման հնարավորությունը քննարկելու համար: Ռիվլինը հրաժարվել է այդ առաջարկից, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հանդիպելու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ վերջինիս այցի ժամանակ: