News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում  առաջին կին եպիսկոպոսի ձեռնադրումը տեղի կունենա Յորքի աբբայությունում. Օքսֆորդն ավարտած  փոխանորդ Լիբի Լեյնը կոչվելու է Սթոքփորթի եպիսկոպոս: 

Առաջին կին եպիսկոպոսի անունը հրապարակվել է դեկտեմբերի 17-ին: Լեյնն այն ժամանակ խոստովանել էր, որ մեծ ուրախություն է զգում, այդ օրը պատմական է կոչել Անգլիայի եկեղեցու համար եւ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներդրում են ունեցել կանանց՝ եպիսկոպոս ձեռնադրվելու իրավունքի մասին օրենքն ընդունելու գործում: 

Լեյնին եպիսկոպոս է ձեռնադրելու Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենթամուն: 
Լեյնը սարկավագ էր ձեռնադրվել 1993 թ., քահանա՝ 1994 թ.: Մինչեւ այս պահը նա Չեսթեր կոմսության եկեղեցու փոխանորդն էր: Լեյնի ամուսին Ջորջը Մանչեսթրի օդանավակայանի եկեղեցու  կապելանն է: 

Անգլիայի եկեղեցին կանանց՝ եպիսկոպոս ձեռնադրվելու իրավունքի մասին օրենքն ընդունել էր նոյեմբերի 17-ին, երբ գլխավոր սինոդը Church House-ում վերջնական քվեարկություն էր անցկացրել: Հուլիսի կեսերին Սինոդի անդամների երկու երրորդը կողմ էին քվեարկել, որն էլ վճռել էր պահպանողականների եւ փոփոխությունների կողմնակիցներրի միջեւ վեճի ելքը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Կանայք սկսել էին քահանա ձեռնադրվել դեռեւս 1994 թ.-ից, սակայն եկեղեցական բարձր պաշտոններ չէին կարողանում զբաղեցնել: Լեյնից բացի, կան կին եպիսկոպոսի եւս մի քանի թեկնածուներ: Կին եպիսկոպոսների գաղափարին նախկինում կողմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ