News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արարատի մարզպետարանի աշխատակիցները շատ ծանր ու նյարդային են տանում մարզպետի պաշտոնից Վարդգես Հովակիմյանի հրաժարական տալու որոշումը: Նրանցից շատերի համար հրաժարականի որոշումը անակնկալ էր, քանի որ մինչեւ երեկ աշխատանքային օրվա ավարտը Հովակիմյանը հրաժարական չէր ներկայացրել, սակայն նրա հրաժարականի հարցը ներառված է եղել կառավարության հուլիսի 15-ի նիստի օրակարգում: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հովակիմյանի խորհրդական Ալբերտ Յակուբովը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե երբ ինքը երեկ երեկոյան հարցրել է մարզպետին՝ ճի՞շտ է իր հրաժարականի մասին տեղեկությունը, Հովակիմյանը կտրուկ արձագանքել է՝ «Իհարկե ոչ»: Ի դեպ, Յակուբովը նշեց, որ մի քանի օր առաջ մարզպետը պաշտոնապես հրավիրված է եղել մասնակցելու այսօր՝ հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողությանը՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Երեկ Յակուբովն ու Հովակիմյանը միասին աշխատել են այն ուղերձի վրա, որը մարզպետը պետք է տոնի առթիվ ուղարկեր դեսպանատանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հովակիմյանին միայն ուշ երեկոյան՝գիշերվան մոտ են հրաժարականի դիմում գրել տվել, քանի որ կառավարության նիստերի օրակարգում արդեն իսկ ներառված է եղել հրաժարականի հարցը: Ի դեպ, Հովակիմյանի հրաժարականի հարցը կառավարությունում քննարկվել է դեռ ամիսուկես առաջ, եւ արդեն իսկ նախանշված է եղել այն թեկնածուն, ով այդ պաշտոնում պետք է փոխարինի Հովակիմյանին: NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մարզպետի նոր թեկնածուն ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարի տեղակալ Էդիկ Բարսեղյանն է, ով, ըստ մեր աղբյուրների, շատ լավ հարաբերությունների մեջ է իշխանական վերնախավի հետ եւ վայելում է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի համակրանքը: Հենց նրա կողմից իրականացված լոբբինգի հետեւանքով էլ որոշում է կայացվել Վարդգես Հովակիմյանին հրաժարականի դիմում գրել տալ: Մեր տեղեկություններով, սկզբում որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբորը, սակայն Հովիկ Աբրահամյանն ինչ-ինչ պատճառներով փորձել է եղբոր թեկնածությունը ետ պահել այդ պաշտոնում նշանակվելուց:  

Ի դեպ, երբ հայտնի է դարձել, որ հենց Էդիկ Բարսեղյանը պետք է դառնա Արարատի նոր մարզպետ, նա առանց հապաղելու դիմել է՝ անդամագրվելու  Հանրապետական կուսակցությանը: Լուրն այս մասին հաստատեցին ՀՀԿ-ում:

Նշենք, որ որպես Հովակիմյանի հրաժարականի պատճառ  նշվում է նրա վատ աշխատանքը, բայց  ոչ թե մարզպետի պաշտոնում, այլ՝ մարզում կուսակցական գործունեություն իրականացնելիս: Ըստ լուրերի, մարզում վերջին շրջանում էապես մեծացել է ԲՀԿ-ի ազդեցությունը, եւ ընդհակառակը, թուլացել ՀՀԿ-ի դիրքերը, ինչն էլ դժգոհություն է առաջացրել իշխանական վերնախավում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արարատի մարզը մշտապես համապետական ընտրություններում մեծաթիվ ձայներ է ապահովել ՀՀԿ-ի համար:

Ի դեպ, NEWS.am-ը փորձեց պարզել նաեւ, թե ինչո՞վ է զբաղվելու Վարդգես Հովակիմյանը պաշտոնանկությունից հետո: Նրա խորհրդականն ասաց, թե տեղյակ չէ Հովակիմյանի պլանների մասին, իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ է որպես խորհրդական աշխատել նոր մարզպետի հետ՝ արձագանքեց. «Չեմ կարող ասել, պետք է ինքը ցանկանա, որ աշխատեմ, եթե չցանկանա, ինչպե՞ս կարող եմ աշխատել»:

Նշենք, որ Վարդգես Հովակիմյանը մի քանի բիզնեսներ ու խանութների ցանց ունի: Նրան են պատկանում Արտաշատի «Պարտեզ» տաքսի սերվիսը, Արտաշատում տեղակայված «Եվրոպա» հանրախանութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ...
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժումը», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն...
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Իրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն...
Ամենաշատ