News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին են վկայում բորսայի տվյալները:  Պատճառը նոր թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի՝ նավթի արդյունահանման ծավալները նույնը թողնելու ցանկությունն է, փոխանցում է Bloomberg-ը:

Մոսկվայի ժամանակով 8.35-ին  Brent նավթը սակարկվում էր բարելի համար  48,38 դոլարի սահմաններում՝ գնի մեջ կորցնելով 0,84%:

Այդ ընթացքում WTI տեսակի նավթը էժանացել է 1,25%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 45,02 դոլար, փոխանցում է Gazeta-ն:

«Նավթի արդյունահանումը նախ պետք է պակասեցնել՝ պաշարների կուտակման արագությունը նվազեցնելու նպատակով, որոնց ծավալն ավելի շատ է, քան 2008 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Սաուդյան Արաբիայի հաղորդագրությանը շուկան հազիվ է արձագանքել անցյալ շաբաթ եւ անփոփոխ կմնա, քանի որ Սալման թագավորը ծայրահեղ պահպանողական է», - կարծում է Samsung Futures-ի վերլուծաբան Հոն Սուն Կին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ