News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դոնալդ Տրամպը կրկին խոստացել է մասնակցել նախագահական ընտրարշավին, հունվարի 25-ին Այհովա նահանգում Հանրապետական կուսակցության անդամների ժողովի ընթացքում ամերիկացի միլիարդատիրոջ խոսքերն է փոխանցում CBS News-ը:

«Ես լրջորեն մտածում եմ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, քանի որ իրեն  կսազի այդ պաշտոնը», - հայտարարել է Տրամպը:

Ըստ նրա՝ հանրապետականներից այլ արժանի թեկնածու ինքը չի տեսնում: Այսպես, Միթ Ռոմնին արդեն առաջադրվել է եւ պարտվել Բարաք Օբամային 2012 թ.: Իսկ այն ժամանակ, ըստ միլիարդատիրոջ, ընտրություններին հաղթելը հեշտ էր, փոխանցում է Lenta-ն:

Խոսելով Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշի եւ նրա 43-ամյա եղբայր, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի մասին՝ Տրամպն ասել է.  «Ամենաքիչը մեզ եւս մի Բուշ է պետք»: Միլիարդատերը քննադատել է նրան կրթության հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշման եւ միգրանտների մասին խոսքերի համար, որոնք ԱՄՆ են ժամանում՝ իբր  «սիրուց» դրդված:

2008 եւ 2012 թթ. նախագահական ընտրարշավից առաջ Տրամպն արդեն հայտարարել էր, որ մտածում է մասնակցելու մասին, սակայն հետո հրաժարվել էր իր խոսքերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ