Բաքվում «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի հերթական ցույցն է անցկացվում:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ ցույցն ընթանում է երկաթուղային վարչության շենքի դիմաց:
Բողոքի ակցիային հավաքվել են տասնյակ երկաթուղայիններ եւ դեռ մարդկանց հոսքը չի դադարում:
Երկաթուղայինները բողոքում են աշխավարձերի կրճատումից եւ արձակուրդայինները վճարելու ղեկավարության հրաժարականից:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ավելի վաղ կազմակերպված բողոքի ցույցից հետո աշխատանքից ազատված իրենց գործընկերներին հետ վերցնել աշխատանքի: