News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի մտավորական «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչներից Բասքըն Օրանը թուրքական Radikal պարբերականի իր սյունակում անդրադարձել է նախագահ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքալեի հաղթանակի օր նշելու հետ կապված խայտառակ հայտարարությանը։

Բասքըն Օրանն իր հրապարակման մեջ նշում է, որ այս տարի Թուրքիայի նախագահը թուրքական արտաքին քաղաքականության արգելակներից հանդիսացող Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի հետ է նշելու Չանաքալեի ճակատամարտի օրը։ «Եւ ամեն տարի մարտի 18-ին նշվող այդ իրադարձությունն այս տարի «նշվելու» է երիտթուրք «ղասաբների» կողմից հայերի դաժան կոտորածների խորհրդանշական օր հանդիսացող ապրիլի 24-ին։

Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում գրել էր, որ կոտորված 1,5 մլն հայերի ուրվականները կքայլեն նրանց կողքով։

Պետք է գետինը մտնենք։ Լավ, անտեսում ենք այդ մարդկանց ցավերը, բայց եկեք չծաղրենք։ Նախրոդ տարի Էրդողանը ցավակցում էր կոտորված հայերի թոռներին, իսկ այսօր նրա այս խայտառակությունը մարդուն փշաքաղեցնում է։ Հայաստանի նախագահին ապրիլի 24-ին հրավիրում է Չանաքալե։

Ի՞նչ է սա։ Ի՞նչ տիպի ամոթ։ Որոշների համար հասկանալի լեզվով ասեմ, ի՞նչ մեղք է սա։ Թատերական ներկայացմանը պատրաստ էինք, բայց այս ամոթը շատ եղավ»,-ամփոփել է Բասքըն Օրանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ