Օրերս Երեւանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ռուսթավելի փողոցի շենքերից մեկի տանիքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է՝ 51-ամյա տղամարդը օրեր առաջ ինքնասպանություն է գործել՝ տանիքում կախվելու միջոցով:
Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: NEWS.am-ի տեղեկություններով նա չէր աշխատում: Նրան հայտնաբերել են հունվարի 24-ին, սակայն դեպքը տեղի է ունեցել դրանից երկու օր առաջ: